Տե՛ր, ինչու՞ պիտի
Երկրի «տերեր»-ը քամիներ ցանեն`
Փոթորիկ հնձեն ժողովուրդները,
Երկրի տերերը պատերազմ ցանեն`
Մահ հնձեն, սակայն, ժողովուրդները։
Տե՜ր, ինչու ՞ պիտի
Երկրի «տերեր»-ը կեղծություն ցանեն`
Անգիտություն ու անորոշություն հնձեն շատերը,
Իշխողներն անվերջ խաբեն ու ստեն`
Ստով, խաբկանքով սնվեն շատերը։
Տե՜ր, ինչու ՞ պիտի
Երկրի «տերեր»-ը պղծություն ցանեն`
Բայց պղծվեն հոգով, մտքով թույլերը,
Երկրի «տերեր»-ը անողոք ստեն`
Ստում, կեղծիքում խարխափեն, սակայն, ժողովուրդները։
Տե՛ր ինչու պիտի
Երկրի «տերեր»-ը մնայուն, անխախտ,
Աստվածահաճո արժեքներ փոխեն ու խեղաթյուրեն`
Սեփական հոգին անդարձ կորցնեն, թող չիմացությամբ կամ պարտադրմամբ,
Այն կրողները։
Տե՜ր, ինչու՞ պիտի
Երկրի «տերեր»-ը կյանքն ապականեն`
Կորստի ճամփով , անգիտակցաբար, գնան շատերը....
Տե՛ր, ինչու ՞ պիտի
Երկրի «տերեր»-ը քամիներ ցանեն`
Փոթորիկ հնձեն ժողովուրդները...
16.06.2025
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ